Անի Հովսեփյանը հաղթական նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ռինգում
12 Հոկտեմբերի 2025, 20:10
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը հաղթական նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ռինգում:
Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հովսեփյանը նորամուտը նշել է Սերբիայի ներկայացուցիչ Քսենիա Մեդիկի հետ մենամարտում և հաղթանակ տարել:
Անի Հովսեփյանը կանանց հավաքականի միակ անդամն է, ով հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում և կանանց բռնցքամարտի Եվրոպայի միակ չեմպիոնն է Հայաստանից: