Հայ թենիսիստուհի Ալեքսանդրա Կորնեևան՝ ITF J60-ի փոխչեմպիոն

12 Հոկտեմբերի 2025, 23:10

Սպորտ

Հայ թենիսիստուհի Ալեքսանդրա Կորնեևան փայլուն ելույթ է ունեցել ITF J60 Santo Domingo միջազգային պատանեկան մրցաշարում՝ գրավելով երկրորդ տեղը և դառնալով փոխչեմպիոն:
Եզրափակիչի ճանապարհին Ալեքսանդրան վստահ խաղ է ցուցադրել և տպավորիչ հաղթանակների հասել:

Չնայած եզրափակիչ խաղում համառ պայքարին, Ալեքսանդրան զիջել է Պուերտո Ռիկոյի մրցակցին, սակայն նրա ելույթը հայկական թենիսի բարձր մակարդակի վառ ապացույցն էր:

Ավելի վաղ Ալեքսանդրա Կորնեևան Հայաստանի հավաքականի կազմում հանդես էր գալիս Billie Jean King Cup մրցաշարում:

Հիմա եթերում