Նարեկ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
16 Հոկտեմբերի 2025, 17:50
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը (2-0) Կալիֆորնիայի Կոմերս քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյում չորրորդ ռաունդում նոկաուտով տպավորիչ հաղթանակ է տարել ամերիկացի Էրիկ Հովարդի (7-4) նկատմամբ։
27-ամյա Հովհաննիսյանի համար սա արդեն երկրորդ անընդմեջ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելուց հետո:
Հիշեցնենք, որ այս ամռանը նա ավարտել է ելույթները Հայաստանի հավաքականում և նորամուտը նշել պրոֆեսիոնալ ռինգում՝ հաջողությամբ սկսելով իր կարիերայի նոր էջը: