Եկեղեցու վրա ճնշումը հարված է Հայաստանի ինքնությանը. Գեորգի Ասատրյան

16 Հոկտեմբերի 2025, 23:20

Կարծիք | Քաղաքականություն

Համաշխարհային ռազմական տնտեսագիտության և ռազմավարության ինստիտուտի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե որոնք են Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվացման և Հայաստանում հոգևորականների ձերբակալման պատճառները:

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ ցանկացած վարչակազմ միշտ ունի մեկ առաջնահերթություն՝ ամրապնդել և ուժեղացնել իր ազդեցությունը հետխորհրդային տարածքում, քանի որ դա անմիջական մերձեցում Է Ռուսաստանին:

«Նրանց համար հետխորհրդային տարածքն այն վայրն է, որտեղ Ռուսաստանը միշտ ունեցել է իր ուժեղ պատմական դիրքերը՝ դեռ Խորհրդային Միության ժամանակներից։ ԱՄՆ-ը համակարգված աշխատում է այդ ուղղությամբ։ Եթե խոսենք Հարավային Կովկասի մասին, ապա այստեղ ավելանում է ևս մեկ ասպեկտ՝ Իրանը։ Ես տեսել եմ գագաթնաժողովի կադրերը, և, իմ կարծիքով, մենք կրկին տեսնում ենք սիմուլյացիան: Թրամփն, ըստ ամենայնի, նույնիսկ չգիտեր, թե ով է Հայաստանի առաջնորդը։ Փոխարենը Ալիևին նա գիտեր, և դա շատ բանի մասին է խոսում։

Սա ցույց է տալիս, որ Իլհամ Ալիևի նկատմամբ Թրամփի վերաբերմունքը լուրջ է, ավելի սոլիդ։ Ըստ ամենայնի, կան որոշակի տնտեսական շահեր, այդ թվում՝ կապված իրանական ուղղության և, անշուշտ, Իսրայելի հետ։ Այս իմաստով Հայաստանը կրկին հայտնվում է ոչ թե սեղանի շուրջ, այլ սեղանին։ Ինչպես արդեն ասացի՝ Հայաստանը մասնակից չէ, այլ օբյեկտ։ Նրանով խաղում են ինչպես կարող են՝ շնորհիվ ժամանակակից Հայաստանի բացարձակ անարդյունավետ և անհեթեթ քաղաքական էլիտայի», — ընդգծել է Ասատրյանը։

Անդրադառնալով Հայաստանում քահանաների ձերբակալություններին՝ փորձագետն ընդգծել է, որ նման գործընթացները ոչ մի լավ բանի չեն հանգեցրել՝ միայն դեպոպուլյացիայի, տնտեսական աճի նվազման և հասարակության կործանման:

«Դա անբարոյականություն է։ Քահանաներին չի կարելի ձեռք տալ, չի կարելի ձերբակալել, եթե չեն եղել միանգամայն ակնհայտ, լուրջ հանցագործություններ։ Մյուս կողմից ակնհայտ է, որ քաղաքական դասը Հայաստանում այսօր պայքարում է պետականության հիմքերի, բուն պետության հիմքերի դեմ։ Հարվածները հասցվում են ինքնության բոլոր գործոններին՝ ազգային ինքնությանը, ավանդական արժեքներին և այն ամենին, ինչ կապված է դրա հետ» — ասել է Ասատրյանը։