Հայ Առաքելական եկեղեցին նաև ազգային կառույց է, որը վերացնելը մի քիչ դժվար է. Արմեն Բադալյան

17 Հոկտեմբերի 2025, 20:00

Քաղաքականություն

Իշխող քաղաքական ուժը փորձելու է վերացնել բոլոր այն կառույցները, որոնք այս կամ այն չափով չեն տեղավորվում իր նախընտրական արշավի կոնտեքստում: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Չմոռանանք, որ Հայ Առաքելական եկեղեցին ցանցային կառույց է, ունի քահանայական դաս, որոնք շփվում են բնակչության հետ տարբեր պատճառներով, օրինակ՝ ծնունդ, կնունք, հարսանիք և այլն: Կարելի է համարել, որ եկեղեցին այլընտրանքային լրատվամիջոց է»,- ասել է Բադալյանը:

Եկեղեցու վրա հարձակման պատճառներից մեկը քաղտեխնոլոգը համարում է նախընտրական արշավը, ապա եկեղեցու՝ ազգային կառույց լինելը. «Հայ Առաքելական եկեղեցին նաև ազգային կառույց է, որը վերացնելը մի քիչ դժվար է: Այն վերացնելու համար պետք է կաթողիկոս փոխես, իսկ վարչապետը չի կարող դա անել, նույնիսկ եթե կաթողիկոսը հրաժարական տա»:

Մանրամասները տեսանյութում:

Հիմա եթերում