Շանթ Կարնիկյանը՝ 100 լավագույն իրավաբանների թվում

22 Հոկտեմբերի 2025, 10:00

Հայեր

The Daily Journal-ն ամեն տարի ներկայացնում է Կալիֆոռնիայի ամենաազդեցիկ փաստաբաններին: 2025 թվականին ամերիկահայ իրավաբաններ Բրայան Կաբատեկը և Շանթ Կարնիկյանը հայտնվել են այս հեղինակավոր ցուցակում, ինչն ընդգծում է նրանց բարձր պրոֆեսիոնալիզմն ու հեղինակությունը։

Կաբատեկն ու Կարնիկյանը սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտնի իրավաբաններ են։

The Daily Journal-ն ԱՄՆ-ում իրավաբանական նորությունների առաջատար հրատարակիչն է, որը հայտնի է փաստաբանի մասնագիտության, դատարանների և հանրային քաղաքականության վերաբերյալ իր խորը զեկույցներով:

Հիմա եթերում