7-ամյա Ռոբերտ Օհանյանը` Դուբայի միջազգային կարտինգի մրցումների հաղթող
21 Հոկտեմբերի 2025, 15:20
Հոկտեմբերի 18-19-ը Dubai Kartdrome մրցուղում տեղի է ունեցել հեղինակավոր IAME Series UAE 2025/26 շարքի երկրորդ և երրորդ փուլերը: «Բամբինո» կատեգորիայում Ռոբերտ Օհանյանը վստահ ելույթ է ունեցել երկրորդ փուլում՝ ցուցադրելով կայուն արագություն և պատրաստվածության բարձր մակարդակ, ինչը նրան թույլ է տվել գրավել երրորդ տեղը տարածաշրջանի ուժեղագույն մրցարշավորդ շարքում:
IAME Series UAE-ը հանդիսանում է Արաբական Միացյալ Էմիրությունների առաջատար կարտինգի առաջնություններից մեկն է, որը ներառում է 10 փուլ այնպիսի մրցուղիներում, ինչպիսիք են RAK Track-ը, Sharjah Kart Track-ը, Al Forsan International Kart Circuit-ը և Yas Marina Circuit-ը։
Ռոբերտը ներկայացրել է Հայաստանը և մարզվել Մոսկվայի «SMP Karting» ակադեմիայում: