Բոլորին քսերոքսով 2 ամիս կտան, կտանեն ՔԿՀ․ Արթուր Ադամյան
22 Հոկտեմբերի 2025, 23:58
Քաղաքական տեռոր է տեղի ունենում։ Այս մասին Շիրակում դատարանի առջև լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Ադամյանը՝ անդրադառնալով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալմանը։
«Արդարադատության մասին խոսք լինել չի կարող։ Նիկոլ Փաշինյանը տեռոր է իրականացնում, որպեսզի վախի մթնոլորտ ստեղծի։ Բոլորին քսերոքսով 2 ամիս կտան, կտանեն ՔԿՀ։ Ուրիշ ակնկալիք չունենք»,- ասել է Ադամյանը։