ԱՄՆ-ում «Չամլյան» հայկական դպրոցն արժանացել է «Կապույտ ժապավեն» մրցանակի

24 Հոկտեմբերի 2025, 10:00

Կրթություն

Գլենդելում (Կալիֆորնիա) տեղակայված «Չամլյան» հայկական դպրոցը դարձել է առաջին հայկական դպրոցը, որն արժանացել է ԱՄՆ-ում հեղինակավոր «Կապույտ ժապավեն» (Blue Ribbon School) մրցանակին:

Այս մրցանակն ամեն տարի շնորհվում է ամերիկյան մասնավոր կրթության խորհրդի (CAPE) 55 լավագույն մասնավոր ուսումնական հաստատություններին՝ կրթության և գիտության ոլորտում ակնառու նվաճումների համար։

Դպրոցը հիմնադրվել է 1975 թվականին Չամլյան ամուսինների կողմից և այդ ժամանակվանից ի վեր դարձել է հայկական սփյուռքի կարևոր կրթական կենտրոն: