Փարիզում բացվել է Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ

25 Հոկտեմբերի 2025, 10:00

Հայեր

Փարիզում տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Փարիզի փոխքաղաքապետ Լորանս Պատրիսը և այլք:

Դեսպան Արման Խաչատրյանն ընդգծել է, որ Կարպիս Ափրիկյանն իր ստեղծագործական ուղիով և ղեկավարած երգչախմբի միջոցով զգալի դեր է խաղացել հայ և ֆրանսիական երաժշտական ժառանգության տարածման գործում։