Վենսը շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի մասին հոգալու համար

24 Հոկտեմբերի 2025, 12:54

Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար, որից հետո շնորհակալություն է հայտնել հայ, հույն և կաթոլիկ քահանաներին այդ սուրբ վայրի մասին հոգալու համար։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։

«Ինչ հիանալի օրհնություն էր այցելել Քրիստոսի նահատակության և հարության վայրը։ Ես անչափ շնորհակալ եմ հույն, հայ և կաթոլիկ հոգևորականներին, որոնք հոգ են տանում այս ամենասուրբ վայրի համար»,- գրել է Վենսը՝ օրհնություն խնդրելով խաղաղության ջանքերի համար։