Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները. Մերի Լոուլոր
29 Հոկտեմբերի 2025, 20:27
Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը հայտարարություն է տարածել, որում դատապարտում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները։
«Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։
Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»,- ասվում է հայտարարության մեջ։