Վիրավորական է, երբ վարչապետն ասում է` Արցախից տեղահանվածները սպասարկում են ադրբեջանական օրակարգը. արցախցի

25 Հուլիսի 2023, 23:30

Քաղաքականություն

«Արցախում բանջարեղեն կա, հենց դրանով էլ 1 կամ 90 տարեկան մարդիկ ապրում են այսօր այնտեղ, բայց դա էլ` բնակլիմայական պայմաններից ելնելով, անվերջ չէ», — Alpha Newsեթերում 44-օրյա պատերազմի մասնակից, արցախցի Մուշեղ Ալավերդյանը այսպես է հակադարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այսօր հայտարարել է, թե «Հայաստանը 150 մլրդ դրամ է տվել Արցախին, գոնե բադրիջան աճեցնեին»։

«Մենք շատ շնորհակալ ենք այդ գումարի համար, այն օգտագործվել է տեղին, միգուցե օպտիլացման տարբերակներ կան, բայց հղում անել նրան, որ դրանով կարող էին ապահովել մթերք, կարող եմ ասել, որ հնարավորությունների սահմանում մաքսիմալն արվել է, որ այս օրին չհասնենք»,- ընդգծեց Մուշեղ Ալավերդյանը։

Նա վիրավորական ու անտեղի համարեց Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչները Երեւանում ճանապարհ փակելու ակցիաներ են կազմակերպում՝ որակելով դա ադրբեջանական գործառույթ։

«Այո՛, կան արցախցի պաշտոնյաներ, որոնք մասնակցում են այդ ակցիաներին, բայց փողոցները փակվել են 08։30-ին, ոչ աշխատանքային ժամին։ Այսինքն՝ այդ մարդիկ, նույնիսկ այս օրհասական պահին, աշխատանքային պարտաճանաչությունը պահպանում են։ Եվ ասել, որ Արցախից տեղահանված մարդիկ սպասարկում են ադրբեջանական օրակարգ, մեղմ ասած՝ վիրավորական է, տեղին չէ։ Այդ հայտարարությունները մեր հասարակությունների միասնականությունը խարխլում է»,- նշեց Մուշեղ Ալավերդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։