Ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է ԲԿ, 1-ի վիճակը գնահատվում է ծանր
02 Նոյեմբերի 2025, 17:01
Ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային ԲԿ։ 1 տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը՝ միջին ծանրության: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ավտոբուսում եղել են Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ։
BusVoyage ընկերությունից NEWS.am–ին հայտնել են, որ նախնական տվյալով ճանապարհին հողաթումբը փլուզվել է, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել է։