Հետխորհրդային տարածքում ԵՄ ընդլայնման մասին խոսելը վաղաժամ է. Եկատերինա Էնտինա
03 Նոյեմբերի 2025, 22:50
Հետխորհրդային տարածքում Եվրոպական միության ընդլայնման մասին խոսելը վաղաժամ է։ Այս մասին Ստամբուլում տեղի ունեցած 18-րդ Վերոնայի Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակներում Alpha News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի Միջերկրական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Եկատերինա Էնտինան՝ անդրադառնալով հետխորհրդային տարածքում ԵՄ ընդլայնման հավականությանը։
«Հնարավոր է, որ մենք մեր հատուկ ռազմական գործողությամբ և կոշտ դիրքորոշմամբ այս հարցը փակել ենք, քանի որ Բրյուսելն, այսպես թե այնպես, տեսավ, որ Մոսկվան ի վիճակի է առավելագույնս կոշտ արձագանքել։ Կարևոր չէ, թե մենք ինչպես ենք գնահատում այդ գործընթացը և դրա արդյունավետությունը, բայց, այնուամենայնիվ, դա առաջացնում է Մոսկվայի շատ կտրուկ, միանշանակ արձագանք, ինչը չի կարող զսպող գործոն չլինել Եվրոպական միության համար»,- նշել է նա։
Այդուհանդերձ, ըստ Եկատերինա Էնտինայի, չի կարելի բացառել նաև այն, որ ԵՄ-ն վաղուց իր ընդլայնման քաղաքականությունը որակական արդիականացման և փոխակերպման գործընթացից վերածել է աշխարհաքաղաքական պատնեշման գործընթացի։
«Եվ եթե նրանք Ռուսաստանի հետ լարվածության սրման ռիսկերը չափազանց մեծ չհամարեն, ապա հետխորհրդային տարածքի երկրներում լոյալ քաղաքական էլիտաների առկայության դեպքում ոչինչ չի խանգարի շարունակելու այդ գործընթացը»,- հավելել է Էնտինան։