Արթուր Ղարիբյանն իր 5-րդ գոլն է խփել Ռուսաստանի Առաջին լիգայում

04 Նոյեմբերի 2025, 00:10

Սպորտ

Հայաստանի երիտասարդական հավաքականի 19-ամյա հարձակվող Արթուր Ղարիբյանը կրկին աչքի է ընկել Ռուսաստանի Առաջին լիգայում։ ՖԱԼ-ի 17-րդ տուրի խաղում «Սպարտակ Կոստրոմա»-ն արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Չեռնոմորեց»-ին և բարձրացել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Ղարիբյանը դաշտ է մտել երկրորդ կեսում և 84-րդ րոպեին խփել իր թիմի երրորդ գոլը։ Այդ գոլը նրա հինգերորդն էր ընթացիկ մրցաշրջանում: