«ArMath» հայկական թիմը՝ ռոբոտաշինության աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

04 Նոյեմբերի 2025, 20:20

Կրթություն

Հայաստանի «ArMath» թիմը երկրորդ տեղն է գրավել Պանամայում կայացած «FIRST Global»ռոբոտաշինության միջազգային հեղինակավոր առաջնությունում: Այս մասին տեղեկանում ենք Armath Engineering Makerspaces-ի ֆեյսբուքյան էջից։

Հայաստանը ներկայացրել են «ArMath» ինժեներական լաբորատորիաների սաները՝ Դավիթ Ղազարյանը (Դվին գյուղի միջնակարգ դպրոց), Օնիկ Հակոբյանը (Գավառ քաղաքի թիվ 2 դպրոց), Վանիկ Մանուկյանը (Գավառի ավագ դպրոց) և Մարի Օհանյանը (Երևանի թիվ 131 դպրոց):

Մրցույթին մասնակցել է 182 երկրի 192 թիմ: Առաջնության թեման բնապահպանական խնդիրների լուծման համար ռոբոտաշինության օգտագործումն էր։