Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Մոսկվայում կատարվել է Հայրապետական մաղթանք

04 Նոյեմբերի 2025, 21:45

Մշակույթ

Նոյեմբերի 4-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 26-րդ տարեդարձի առիթով Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորականները առաջնորդ Եզրաս սրբազանի հանդիսապետությամբ կատարել են Հայրապետական մաղթանք:

Արարողության ավարտին սրբազան հայրը բարեմաղթանքի խոսք ասաց՝ աղոթքով հայցելով, որ  Բարձրյալ Տերը երկար և քաջառողջ տարիներ պարգևի Վեհափառ Հայրապետին և զորակից լինի Հայոց Սուրբ Եկեղեցուն:

Հիմա եթերում