Ռուսաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու համար. Շոյգու

05 Նոյեմբերի 2025, 16:05

Քաղաքականություն

Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս լիովին չլուծված հարաբերությունների կարգավորման գործում զգալի է, Ռուսաստանը նշանակալի ներդրում է ունեցել Անդրկովկասում խաղաղության հաստատման գործում: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ հանդիպումից հետո։

Շոյգուն բարձր է գնահատել երկրների միջև ցանկացած հաղորդակցություն, այդ թվում՝ Նախիջևանը Հայաստանի միջոցով Ադրբեջանին կապող ճանապարհը, բայց «Թրամփի ճանապարհ» տերմինը համարել է էկզոտիկ։