ՌԴ Պետդումայում քննարկվում է օտարերկրյա քաղաքացիների համար SIM քարտերի քանակի սահմանափակման հարցը
09 Նոյեմբերի 2025, 15:50
«Նոր մարդիկ» դաշինքը ՌԴ Պետդումայում ներկայացրել է օրինագիծ, որն առաջարկում է սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների անունով գրանցվող SIM քարտերի քանակը՝ մինչև երկու հատ։
Ըստ փաստաթղթի՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել «Կապի մասին» դաշնային օրենքի 45.1 հոդվածում՝ օտարերկրյա քաղաքացու անունով գրանցվող բաժանորդային համարների գործող սահմանաչափը 10-ից նվազեցնելով մինչև 2-ի։
Նախաձեռնության հեղինակները վստահ են, որ նման միջոցը կբարդացնի խարդախների գործունեությունը և կկանխի մեկ անունով համարների զանգվածային գրանցումը։