ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին հարցի քննարկումը կշարունակվի երկուշաբթի

14 Նոյեմբերի 2025, 23:38

Տնտեսություն և Բիզնես

ՀԷՑ-ի` «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնելու կամ երկարացնելու մասին հարցի քննարկումն այսօր ևս ավարտվեց առանց որոշում կայացնելու։

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն ընդմիջումից հետո հայտարարեց, որ հարցի քննարկումը կշարունակվի երկուշաբթի՝ ժամը 10-ին։