Վաղարշապատի ավագանու ընտրություններում խախտումները շարունակվում են
16 Նոյեմբերի 2025, 12:18
«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում հերթական խախտումներն է արձանագրել։
14/43 տեղամասի ընտրացուցակում քաղաքացին հայտնաբերել է իր տանը գրանցված անծանոթի:
14/24 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության դեպք։
Նկատվել է նաև, որ 10/14 ընտրատեղամասի մոտ ոչ միայն ՔՊ թեկնածուի պաստառն է փակցված, այլև նախընտրական շտաբն է տեղամասի մոտ։
Բաց քվեարկության դեպք է արձանագրվել նաև 14/45-ում: