Ժամը 14։00-ի դրությամբ՝ Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է 15․868 մարդ

16 Նոյեմբերի 2025, 14:55

Քաղաքականություն

Ժամը 14։00-ի դրությամբ՝ Վաղարշապատ համայնքում ընտրության իրավունք ունեցող 69․866 անձանից քվեարկությանը մասնակցել է 15․868 մարդ կամ 22.71 %-ը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքում ժամը 8:00-ին բացվել է 47 ընտրատեղամաս (23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները՝ 18 գյուղերում)։ Մեկնարկել են ավագանու ընտրությունները։ Մասնակցում է 8 քաղաքական ուժ։

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը («Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններ) – (համայնքապետի թեկնածու՝ Սևակ Խաչատրյան)

«Համահայկական ճակատ»— Արտյոմ Սիմոնյան

«Հանրապետություն» – Հարություն Մկրտչյան

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն– Գրիշա Հարությունյան

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն–Վահրամ Ազատյան

«Ժառանգություն» կուսակցություն– Արկադի Փայտյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն–Արգիշտի Մեխակյան

«Հայրենիք» կուսակցություն– Խաչիկ Մանուկյան։

Հիմա եթերում