ԿԸՀ-ն հաստատում է՝ խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը
16 Նոյեմբերի 2025, 19:34
Մի քանի րոպեով խափանվել է 14/13 և 14/8 ընտրական տեղամասերի էլեկտրամատակարարումը։ Այժմ երկու տեղամասում էլ այն վերականգնվել է: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն։
«Էլեկտրամատակարարման խափանման պահին տեղամասերում ներկա են գտնվել ԶԼՄ և դիտորդ գործընկերներ»,- նշված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Alpha News-ի թղթակիցը հայտնել էր, որ Վաղարշապատը հոսանքազրկվել է, իսկ 14/08 ընտրատեղամասի դռները փակել են և ընտրողներին թույլ չեն տալիս մուտք գործել այնտեղ։ Մարդիկ առանց ընտրելու հեռանում են տեղամասից։