ԿԸՀ–ն սկսել է հրապարակել Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների առաջին տվյալները
17 Նոյեմբերի 2025, 00:05
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է հրապարակել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների արդյունքները:
Ամփոփվել են 47 ընտրական տեղամասից 9-ի արդյունքները:
Եվ այսպես,
Ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 8 756 է:
Քվեարկության օրը ընտրական տեղամասում կազմված ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 10, ընտրողների ընդհանուր թիվը՝ 8 766:
Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 4 242 է:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 7-ն է:
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք — 1 123
«Համահայկական ճակատ» կուսակցություն — 24
«Հանրապետություն» կուսակցություն — 120
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն — 533
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն — 141
«Ժառանգություն» կուսակցություն — 40
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 2 124
«Հայրենիք» կուսակցություն — 131
Անճշտությունների գումարային չափը 1:
Քվեաթերթիկների հաշվարկն ընթացքի մեջ է: