Հայաստանի ներկայացուցիչը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

28 Հուլիսի 2023, 10:47

Սպորտ

Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ Չոլակյանը նվաճել է երկամարտի ոսկե մեդալը 61 կգ քաշային կարգում։ Նա նվաճել է նաեւ պոկում եւ հրում վարժությունների փոքր ոսկե մեդալները։

Մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Մերուժան Եղոյանը երկամարտի 254 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում նա նվաճել է փոքր արծաթե մեդալ։

Մինչեւ 20 տարեկանների 55 կգ քաշային կարգում երկամարտի բրոնզե մեդալ է նվաճել Սեյրան Խուդանյանը: Հրում վարժություն նա եւս գրավել է երրորդ տեղը։