Վարդան Ղուկասյանի որդուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

20 Նոյեմբերի 2025, 23:05

Քաղաքականություն

Գյումրիի կալանավորված համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Հիմա եթերում