Տոկաևը Փաշինյանին պարգևատրել է «Ալթին Կիրան» շքանշանով

21 Նոյեմբերի 2025, 13:24

Քաղաքականություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարգևատրել է «Ալթին Կիրան»» («Ոսկե արծիվ») շքանշանով, գրում է «Sputnik Ղազախստան»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բարդագույն աշխարահաքաղաքական իրավիճակում Դուք ցուցաբերել եք այնպիսի արժեքավոր հատկություն, ինչպիսին է ոչ ստանդարտ, կամային որոշումներ կայացնելը, ինչն, անկասկած, օգուտ կբերի ողջ հայ ժողովրդին։ Կասկածից վեր է, որ բարեկամ, եղբայրական Հայաստանն ընտրել է խաղաղ, կայուն զարգացման ուղին, ինչում կա Ձեր պատմական վաստակը։

Հատկապես կցանկանայի ընդգծել Ձեր նշանակալի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջմղման և Վաշինգտոնում համապատասխան ամփոփիչ փաստաթղթի ստորագրման գործում»,- հայտարարել է Տոկաևը։