Ռուսաստանին ձեռնտու է, որ պատերազմը կանգնեցվի․ Հայկ Տեր-Ներսիսյան

21 Նոյեմբերի 2025, 23:30

Քաղաքականություն

Քաղաքագետ Հայկ Տեր-Ներսիսյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության ծրագրին։

Քաղաքագետը չի կարծում, որ Ուկրաինան կհամաձայնի ԱՄՆ ծրագրին։ «Ուկրաինան Ռուսաստանին ոչ ոք անվճար չի տա»,- ասել է Հայկ Տեր-Ներսիսյանը։

Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանն օրեցօր ռազմաճակատում առաջ է գնում, բայց նաև նրան ձեռնտու է, որ պատերազմը կանգնեցվի։

Խոսելով կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերի մասին, քաղաքագետն ասել է, որ Թրամփը շահագրգռված չէ պատերազմի դադարեցմամբ, քանի որ առաջ է տանում ամերիկյան շահը։

«ԱՄՆ-ը մեծ քանակությամբ զենքեր է վաճառում եվրոպացիներին։ Ամերիկյան շահը կարող է լինել տնտեսությունը կամ դրա մի մասը խլելը»,- հավելել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիմա եթերում