Հայ մարզիկները չորս մեդալ են նվաճել Տոկիոյի Սուրդօլիմպիկ խաղերում

25 Նոյեմբերի 2025, 15:20

Սպորտ

Հայաստանի հավաքականը հաջող է հանդես եկել 2025 թվականի Սուրդօլիմպիկ խաղերում, որոնք անցկացվել են Տոկիոյում նոյեմբերի 15-25-ը։ Այս մասին հաղորդում է sportaran.сom-ը։

Լսողության խնդիրներ ունեցող մարզիկների օլիմպիադայի անալոգը հանդիսացող մրցաշարն այս տարի նշել է իր 100-ամյակը: Հայաստանը մրցումներին ներկայացրել է 9-ը մարզիկ, որոնք նվաճել են չորս մեդալ՝ 1 արծաթե և 3 բրոնզե:

Հունահռոմեական ըմբշամարտում Հայաստանին արծաթե մեդալ է բերել Նարեկ Նիկողոսյանը (87 կգ): Եզրափակչի ճանապարհին նա հաղթել է Թուրքիայի, Վենեսուելայի և Կուբայի մրցակիցներին, սակայն վճռորոշ գոտեմարտում զիջել է իրանցի մարզիկին։ Իսկ բրոնզե մեդալը նվաճել է Սարգիս Սարգսյանը (60 կգ):

Ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանին ևս մեկ բրոնզ է բերել Սենիկ Սերոբյանը (57 կգ): Նա հաղթել է հնդիկ ըմբիշին, ապա պարտվել իրանցի մարզիկին, սակայն երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է բուլղարացի մրցակցին:

Կարատե մրցաշարում էլ բրոնզե մեդալ է նվաճել Գագիկ Ոսկանյանը (60 կգ):

Հիմա եթերում