Ղրիմի կամրջի պայթեցման գործով երեք հայ դատապարտվել է ցմահ ազատազրկման

27 Նոյեմբերի 2025, 13:16

Քաղաքականություն

Երեք հայ՝ Արտյոմ և Գրիգորի Ազատյանները, նաև բեռնատարի վարորդ Արթուր Թերչանյանը, Ղրիմի կամրջի ահաբեկչական հարձակման գործով դատապարտվել են ցմահ ազատազրկման:

Հիշեցնենք, որ Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի էր ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան։ Կամրջի՝ մեքենաների երթևեկության հատվածում պայթել էր պլաստիկե թաղանթով թաքցված պայթուցիկներով լի բեռնատար։ Կամրջի երեք հատվածներ փլուզվել են, ինչի հետևանքով մահացել էր հինգ մարդ։