Ուրախ, անկեղծ և հոյակապ մարդ. Եվգենի Լովչևը՝ Նիկիտա Սիմոնյանի մասին

27 Նոյեմբերի 2025, 13:48

Հայեր

Հայտնի ֆուտբոլիստ, Մոսկվայի «Սպարտակ»-ի լեգենդ Եվգենի Լովչևը Alpha News-ի հետ զրույցում կիսվել է ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի մասին հիշողություններով:

«Նա ինձ իր որդին էր համարում։ Ես չեմ կարող խոսել նրա մասին և լաց լինել, քանի որ նա ուրախ մարդ էր, անկեղծ և հրաշալի… ինձ համար նա կա և կլինի, նա միշտ կենդանի է», — ասել է Լովչևը:

Հիշեցնենք, որ «Լուկօյլ Արենա» մարզադաշտում տեղի է ունենում Նիկիտա Սիմոնյանի քաղաքացիական հոգեհանգիստը։