Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ
27 Նոյեմբերի 2025, 18:45
Ալբերտ Առստամյանի արդարացման դատավճիռը մնաց ուժի մեջ: Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:
«Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց դատախազության վերաքննիչ բողոքը և օրինական ուժի մեջ թողեց Ալբերտ Առստամյանին արդարացնելու վերաբերյալ դատավճիռը։
Հիշեցնեմ, որ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ։
Հետգրություն։ Ալբերտ Առստամյանն իր շնորհակալությունը հայտնեց՝ պապիս հետ նկարն ինձ նվիրելով»,- գրել է նա։