Հայ հրաձիգները փոխչեմպիոն են

28 Նոյեմբերի 2025, 17:20

Սպորտ

Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում հայ հրաձիգները նվաճել են առաջին մեդալը։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձիգների ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևի որակավորման փուլում խոցել են 575 միավոր և առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ։

Եզրափակչում Խլղաթյան / Կարապետյան զույգը 11:17 հաշվով զիջել է Ուկրաինայի թիմին՝ դառնալով մրցաշարի փոխչեմպիոն։