Ռուբեն Դիշդիշյանն իր «Պալմա 2» ֆիլմի համար արժանացել է մրցանակի

30 Նոյեմբերի 2025, 15:50

Մշակույթ

Ռուբեն Դիշդիշյանի պրոդյուսերական «Պալմա 2» ֆիլմը դարձել է Լոնդոնի «SIFFA» միջազգային կինոփառատոնի դափնեկիր, որտեղ ճանաչվել է «Լավագույն ընտանեկան ֆիլմ»:

Ֆիլմը Պալմա անունով հովվաշան պատմության շարունակությունն է և նրա անհավանական բարեկամությունը Մանսուր արջուկի հետ։ Պալմայի դերում հովվաշներ Ժակլինն ու Լիլին են՝ կինոլոգ Ալեքսանդրա Ստեպանովայի օգնությամբ, իսկ արջուկ Մանսուրի դերում՝ Դոբրինյան ու Օլեսյան՝ վարժեցնող Սոֆիա Ռոդնիկովայի ղեկավարությամբ։

Հերոսները միասին անցնում են վտանգավոր արկածների միջով, ինչը սյուժեն էլ ավելի հուզիչ է դարձնում: