Սրբազաններն ընդամենը գործիք են գործող վարչապետի համար. Ալեն Ղևոնդյան

03 Դեկտեմբերի 2025, 21:32

Քաղաքականություն

Գործող վարչապետի հիմնական նպատակը ոչ թե Սրբազաններն են կամ նրանց հետ կապված խնդրահարույց իրավիճակները, այլ եկեղեցին հեղինակազրկելը: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

«Վարչապետն իր խաղը խաղում է։ Սրբազանները պետք է հասկանան, որ իրենք ընդամենը գործիք են, որ հետագայում անպետքության ցուցիչով իրենց դուրս են նետելու»,- ասել է Ղևոնդյանը:

Ըստ նրա՝ Հայ Առաքելական եկեղեցին ինքնավար և ինքնիշխան է. «Մենք պետք է հասկանանք, որ կաթողիկոսի և ինստիտուցիոնալ քրիստոնեական արժեքաբանությունը մեզ համար ինքնության հարց է»:

Նա միաժամանակ նշել է, որ այս ամենը հենց այնպես չի պլանավորվել: «Սփյուռքը կոտրելու համար եկեղեցին պետք է կոտրեն, եկեղեցին կոտրելու համար՝ տարբեր կոմպրոմատներ կիրառեն տարբեր մարդկանց դեմ»,- հավելել է Ալեն Ղևոնդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: