Ստյոպա Մկրտչյանն՝ աշխարհի լավագույն 100 երիտասարդ ֆուտբոլիստների շարքում

04 Դեկտեմբերի 2025, 13:30

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և խորվաթական «Օսիեկ» ակումբի 22-ամյա ֆուտբոլիստ Ստյոպա Մկրտչյանն ընդգրկվել է աշխարհի լավագույն 100 երիտասարդ խաղացողների շարքում՝ առաջընթաց փոխանցումների ցուցանիշով։

Հետազոտությունը պատրաստել է Սպորտային ուսումնասիրությունների միջազգային կենտրոնը (CIES)՝ համագործակցելով Impect վերլուծական հարթակի հետ, որն ուսումնասիրել է մինչև 23 տարեկան խաղացողների վիճակագրությունը 52 լիգաներից։

Տվյալների համաձայն՝ Մկրտչյանը մեկ խաղում (90 րոպե) միջինում կատարում է 6.2 առաջընթաց փոխանցում՝ 67.4% ճշգրտությամբ։ Այս ցուցանիշները նրան տեղ են ապահովել հեղինակավոր վարկանիշում։