Մոսկվայում քննարկված փաստաթղթում նոր առաջարկներ են ավելացվել․ Վիգեն Հակոբյան
04 Դեկտեմբերի 2025, 21:30
Ռուսական կողմն իր առաջարկներն է մտցրել վերամշակված ամերիկյան պլանում։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Մենք հիմա ականատես ենք այն փուլին, երբ եվրոպացիների և ուկրաինացիների հետ բանակցություններից հետո վերամշակված ամերիկյան պլանն, ըստ էության, բերվեց Մոսկվա և քննարկվեց մոտ 5 ժամ։ Պարզ է, որ հիմա ռուսական կողմն է իր առաջարկներն ավելացրել այդ փաստաթղթում, և որքանով հասկանում եմ, մոտ ժամանակներս Մայամիում նորից բանակցություններ կսկսվեն»,- նշել է նա։
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այն կետերը, որի շուրջ չեն կարողացել պայմանավորվել կողմերը, ամենասկզբունքայինն են Ռուսաստանի համար։
«Խոսքը նախ և առաջ տարածքային հարցերի մասին է, այսինքն՝ ուկրաինացիները փաստացի հրաժարվում են ինքնակամ լքել Դոնեցկը։ Եվ բնականաբար, հարցեր կան նաև ՆԱՏՕ-ի հետ կապված, որովհետև ՆԱՏՕ-ին անդամակցությունը դիտարկվում է որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքներից մեկը»,- եզրափակել է քաղտեխնոլոգը։