«Եթե»-ներ չկան, ՔՊ-ն չպետք է ընտրվի․ Ռոբերտ Քոչարյան

06 Դեկտեմբերի 2025, 14:36

Քաղաքականություն

Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Պետք է վճռական տրամադրվել։ Կյանքում իմ մոտեցումն է միշտ եղել՝ մտե՞լ ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայի՝ հետևից մարդ , թե՞ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևիցդ գալիս են»,- հավելել է երկրորդ նախագահը։