Իրենց անունը դրել եմ քաղաքական խարդախներ․ Ռոբերտ Քոչարյան
06 Դեկտեմբերի 2025, 14:52
Իսկապես լավ են անում, կարողանում են մանիպուլացնել, սա մի հատկություն է, որը ենթադրում է՝ դու ներսում կարմիր գծեր չունես։ Այս մասին աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր հասարակությունը չափազանց հանդուրժող է ստի նկատմամբ։ Ինձ համար սա որոշակի շոկի պես բան է»,- ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ խարդախության զոհ են դառնում միայն միամիտ մարդիկ։ «Մեր հասարակության մեջ այդպիսի միամիտների քանակը բավական մեծ է, և իշխանության են հայտնվել մարդիկ, որոնք այդ բարոյական նորմերը չունեն, այդ կարմիր գծերը չունեն։ Ես նրանց անվանում եմ քաղաքական խարդախներ»,- նշել է երկրորդ նախագահը։