Այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում․ Ռոբերտ Քոչարյան

06 Դեկտեմբերի 2025, 15:05

Քաղաքականություն

Ո՞վ էր մտածում, օրինակ, 5-6 կամ 10 տարի առաջ, որ Ուկրաինայում կարող է այսպիսի պատերազմ լինի։ Աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է անդրադառնալ Արցախի հարցին։

«Հիմա աշխարհը մտել է բավական անկայուն ժամանակահատված, երբ միաբևեռ աշխարհը տրանսֆորմացվում է բազմաբևեռ աշխարհի։ Այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում՝ և՛ դրական, և՛ շատ բացասական։ Սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք մեր երազած ինչ-որ հարցերի լուծում ստանալ, եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։