FIBA. Հայաստանը պահպանել է դիրքը
07 Դեկտեմբերի 2025, 10:00
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիան (FIBA) ներկայացրել է տղամարդկանց ազգային հավաքականների թարմ վարկանիշային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը համաշխարհային ցուցակում մնացել է 93-րդ հորիզոնականում։
Վերջերս թիմն անցկացրել է իր առաջին հանդիպումները «Եվրոբասկետ-2029»-ի նախնական որակավորման մեկնարկային փուլի B խմբի շրջանակում։ Հայ բասկետբոլիստները զիջել են Բուլղարիային՝ 88:98 հաշվով, իսկ Երևանում պարտվել են Նորվեգիայի հավաքականին՝ 62:74 հաշվով։
Վարկանիշի առաջատարներն են ԱՄՆ-ը, Գերմանիան, Սերբիան, Ֆրանսիան և Կանադան։