Արամ Ա-ն Քուվեյթում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-քուվեյթական զարգացող հարաբերությունները
11 Մայիսի 2023, 23:30
Քուվեյթի և շրջակայքի հայոց թեմ տրված հովվապետական այցի երրորդ օրը՝ մայիսի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը պատվիրակության հետ այցելել է Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանություն, որտեղ նրան դիմավորել է երկրում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Ա-ի ֆեյսբուքյան էջից։
«Դեսպանը ջերմորեն ողջունեց Նորին Գերազանցություն Ս. Օծության այցը Քուվեյթ ու հատկապես դեսպանատան ներսում ներկայությունը։
Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են Քուվեյթի և Հայաստանի միջև զարգացող հարաբերությունները, քննարկվել է քուվեյթահայության դերն այս համածիրում»,- ասված է հաղորդագրության մեջ։