Հայ շախմատիստները հաղթել են Ալմաթիում կայացած Kazakhstan Chess Cup 2025-ում

15 Դեկտեմբերի 2025, 11:33

Սպորտ

Ալմաթիում կայացած Kazakhstan Chess Cup 2025 միջազգային մրցաշարում աչքի են ընկել հայ շախմատիստները։ Մրցաշարի հաղթողներ են դարձել գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:

Տղամարդկանց մրցաշարում Հակոբյանը ցուցադրել է վստահ և կայուն խաղ՝ 11 հնարավորից վաստակելով 7,5 միավոր: Այս արդյունքը թույլ է տվել նրան դառնալ մրցաշարի միանձնյա հաղթող՝ մրցաշարային աղյուսակում առաջ անցնելով մոտակա հակառակորդներից:

Ոչ պակաս հաջող է հանդես եկել նաև Մարիամ Մկրտչյանը կանանց մրցաշարում: Նա ևս վաստակել է 7,5 միավոր՝ մրցակիցների հետ կիսելով 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է ամփոփիչ առաջին տեղը և նվաճել չեմպիոնական տիտղոսը: