Ռումինայում հայ պատանի շախմատիստները բրոնզե մեդալ են նվաճել

01 Օգոստոսի 2023, 10:00

Սպորտ

Հայ պատանիները բրոնզե մեդալ են նվաճել Ռումինիայում անցկացված Եվրոպայի պատանիների թիմային առաջնությունում։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան հայտնում է, որ թիմային հաշվարկում լավագույն եռյակը գլխավորում է Լեհաստանը, որին հաջորդում են Իսրայելն ու Հայաստանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը ներկայացնում էին Էմին Օհանյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Չաքրյանը, Արսեն Դավթյանը և Ալեքս Սահակյանը: Թիմի ավագն էր Վահագն Խաչատրյանը: