Եթե խոսքը ընտրություններում ԵՄ օգնության մասին է, ապա դրանք ի սկզբանե ոչ ժողովրդավարական են. Ալեքսեյ Լեոնկով

17 Դեկտեմբերի 2025, 22:40

Կարծիք | Քաղաքականություն

Ռազմական վերլուծաբան Ալեքսեյ Լեոնկովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը՝ 2026 թվականի առաջիկա ընտրություններում Հայաստանին օգնելու ձգտման վերաբերյալ։

«Կայա Կալասը զուր չէր, որ հիշատակեց Մոլդովան, որտեղ Մայա Սանդուն, ում Մոլդովայի բնակչության մեծամասնությունը չի սատարում, հաղթեց ընտրություններում արտերկրում գտնվող ինչ-որ ընտրազանգվածի հաշվին, որին ոչ ոք ոչ մի կերպ չի կարող հաշվարկել։ Իշխանության էին ձգտում առաջադեմ ուժեր, որոնք ցանկանում էին Մոլդովան դարձնել չեզոք երկիր այն ծրագրերի նկատմամբ, որոնք հիմա տեղի են ունենում նրա շուրջը։ ԵՄ օգնությունը հանգեցրեց նրան, որ Սանդուն մնաց իշխանության ղեկին։

Կարծում եմ՝ այժմ Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք թույլ են տալիս ընտրել հետագա զարգացման այլ ուղի։ Ներկայիս վարչակազմը, եթե կարելի է այդպես անվանել, ցանկանում է պահպանել այդ իշխանությունը։ Հետևաբար, եթե խոսքը ընտրություններում ԵՄ օգնության մասին է, կարելի է համարել, որ այդ ընտրություններն ի սկզբանե կլինեն ոչ ժողովրդավարական, և կկիրառվեն այսպես կոչված քաղտեխնոլոգիաներ։ Եվ մենք կտեսնենք, թե ով կշահի այդ տեխնոլոգիաներից։ Կարծում եմ՝ վարչապետի պաշտոնը շուտով կդառնա անփոփոխելի»,- նշել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում ունեն շահեր՝ թելադրված սեփական սահմանների անվտանգությամբ։

«Կարծում եմ՝ Անդրկովկասի հարցը դեռ բաց է։ Ռուսաստանի ազգային շահերը տարածվում են նաև Անդրկովկասի վրա, և Ռուսաստանը շահագրգռված է, որ այս տարածաշրջանը լինի կայուն։ Միևնույն ժամանակ, այն, իհարկե, հարգում է հայ ժողովրդի ընտրությունը, եթե այդ ընտրությունը լինի արդար, այլ ոչ թե կեղծված։

Նույն հարցում շահագրգռված է նաև Ռուսաստանի մերձավոր դաշնակից Իրանը, որը նույնպես ցանկանում է, որ իր հյուսիսային սահմաններին ամեն ինչ հանդարտ լինի։ Ուստի, բնականաբար, Ռուսաստանի և Իրանի ցանկությունը սվիններով կընդունվի Եվրամիության կողմից, որն այժմ որդեգրել է Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստվելու կուրսը։ Նրանք դա նույնիսկ չեն թաքցնում, այդ մասին խոսում են հրապարակավ՝ արտահայտելով ոչ բարեկամական, ավելի ճիշտ՝ թշնամական զգացմունքները Ռուսաստանի հանդեպ»,- եզրափակել է Լեոնկովը։