Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ
18 Դեկտեմբերի 2025, 14:50
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«Ես մասնակցելու եմ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին», — լրագրողներին ասաց նա` նշելով, որ իր մասնակցությունը շատ վաղուց էր պլանավորված։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը նախատեսված է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում: Նիստը համընկնում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման հետ, որը նույնպես տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 21-22-ը: