Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը․ ԵՄ դիտորդական առաքելություն
19 Դեկտեմբերի 2025, 20:15
Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը իր հպարտությունն է արտահայտել՝ աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության պահպանմանը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը․
«Մենք հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության աջակցությանը՝ իրականացնելով Հայաստան-Ադրբեջան սահմանի չընդհատվող, շուրջօրյա հսկողություն»։