Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով. Սաղաթելյան

20 Դեկտեմբերի 2025, 17:26

Քաղաքականություն

Մայր Աթոռի դեմ արշավը կազմակերպվել էր իշխանության հրահանգով և պետական ռեսուրսներով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Ասուլիսից ընդամենը ժամեր անց ամբողջ ՔՊ-ական ոհմակը, վարչական ռեսուրսները կենտրոնացրել էր Էջմիածնում, բայց դա դեռ մի կողմ, այն տիրադավները, որոնք իր թելադրանքով հավաք էին փորձում կազմակերպել Էջմիածնում, նրանց ուղեկցում էին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան , ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները՝ քաղաքացիական հագուստով, դեմքերը փակված ինչ-որ մարդիկ, փողոցի խուժան։ Այսինքն, այս կետից սկսած պետությունը վերջանում է։ Սա է իրականությունը, սա է Նիկոլի կառուցած պետությունը կամ պետության մասին պատկերացումները, ընդամենն այս տեսարանը դիտե՛ք, գնահատե՛ք, թե մենք ում հետ գործ ունենք և ովքեր են սրանք առհասարակ»,- ասել է Սաղաթելյանը։