Բաքվի դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման

25 Դեկտեմբերի 2025, 16:58

Քաղաքականություն

Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում «զինված սադրանք պլանավորելու համար» Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը կեղծ քրեական գործ էր հարուցել Կարեն Ավանեսյանի նկատմամբ: Նա իբր սեպտեմբերի 14-ին ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր, հետո, իբր կրակ է բացել մոտեցող ոստիկանների ուղղությամբ, ապա նրանց վրա նետել ձեռքի 3 նռնակ: